Նիկոլ Փաշինյանն ԱԺ նիստին ներկա էր ու նստած հետևում էր ծեծկռտուքին. NEWS.am-ի տեսանյութը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա էր այսօր՝ օգոստոսի 25-ին, Ազգային ժողովում իշխող և ընդդիմադիր խմբակցությունների միջև տեղի ունեցած ծեծռտուքին։

Մամուլում տարածված տեսանյութերից երևում է, որ Փաշինյանը նստած նայում է, թե ինչպես են իրար քաշքշում պատգամավորները։

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում պատգամավորների միջև երկրորդ միջադեպն է տեղի ունեցել։ Առաջին միջադեպը տեղի է ունեցել ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի ելույթի ժամանակ, մյուսը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի։ Ընդ որում, իշխանական պատգամավորները նիստերի դահլիճում հարվածներ են հասցրել Վահե Հակոբյանին։