Խնածախ համայնքում բռնկված հրդեհը հասել է չպայթած ռազմամթերքի վայր

Ստեփանակերտում և հարակից բնակավայրերում հնչած պայթյունները տեղի է ունեցել Ասկերանի շրջանի Խնածախ համայնքի վարչական տարածքի դաշտային գոտում, որտեղ սակրավորական խմբերը նախատեսել էին իրականացնել պլանային պայթեցման աշխատանքներ:
Սակայն, այդ տարածքում բռնկված հրդեհը քամու ուժգնությամբ տարածվել է և հասել այն վայրը, որտեղ նախապես պահեստավորված է եղել դեռևս չպայթած ու կյանքի համար վտանգ ներկայացնող ռազմամթերքը: Այս մասին հայտնում են Արցախի հանրապետության  ՆԳ նախարարության  ԱԻ պետական ծառայությանից՝ հորդորելով  խուճապի չմատնվել:

Նշվում է, որ իրավիճակը գտնվում ՆԳ նախարարության  ԱԻ պետական ծառայության վերհսկողության ներքո:

Այս պահին սակրավորների, հրշեջ փրկարարների և արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերի կողմից իրականացվում է անհրաժեշտ բոլոր միջոցառումները կրակը մարելու և սպառնացող վտանգը արագ կանխելու ուղղությամբ: