ԱԺ նիստերի դահլիճից ընդմիջմանը հավաքել են շշերը, բաժակները, ալկոգելերը (լուսանկարներ)

Ազգային ժողովի միջադեպին հաջորդած ընդմիջմանը դահլիճից հավաքել են շշերը, բաժակները, ալկոգելերը։

Նշենք, որ այսօր Կառավարության ծրագրի քննարկումն ընդհատվեց իշխող և ընդդիմադիր պատգամավորների միջև վիճաբանության պատճառով։

Ազգային ժողովում իրավիճակը կտրուկ սրվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ելույթի ժամանակ։  Սարգսյանը սկսեց խոսել, թե այն Պաշտպանության նախարարները, որոնց ժամանակ փողով կամ զանգով բանակից քաղաքացի է ազատվել, նրանք հայրենիքի դավաճաններ են։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը տեղից արձագանքել էր, թե Սարգսյանն է հայրենիքի դավաճանը և իր սեղանին դրված շիշը նետել նրա ուղղությամբ։ Դրանից հետո իշխող ուժի պատգամավորները որպես պատասխան ևս շշեր էին նետել ընդդիմադիր պատգամավորների ուղղությամբ։

Նիստերի դահլիճում իրավիճակը լարվել էր, սկսվել էր հրմշտոց ու անվտանգության աշխատակիցները ներս էին մտել և նիստն ընդհատվել էր։