Դուք եք բաժանել նախկինների ու ներկաների, ղարաբաղցիների ու հայաստանցիների. Վահե Հակոբյանի ելույթի ժամանակ իրավիճակը կրկին լարվեց

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի ելույթի ժամանակ Ազգային ժողովում կրկին մթնոլորտը լարվեց։

Վահե Հակոբյանն իր ելույթում անդրադարձել  էր իշխանության՝ սևերի և սպիտակների բաժանելուն. «Դուք եք այդ բաժանարար գծերը տարել, դուք եք բաժանել նախկինների ու ներկաների, ղարաբաղցիների ու հայաստանցիների»։

Այդ հայտարարությանն արձագանքեցին իշխող խմբակցության պատգամավորները, որից հետո աղմուկ բարձրացավ նիստերի դահլիճում։

Վահե Հակոբյանի այդ ելույթին արձագանքեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը. «Այդպես անհասցե որ ասում եք, ես էլ ասում եմ՝ դուք եք արել դա։ Երբ բան եք ասում, բարի եղեք, առավել ևս որ դա կարող է դահլիճում պրովոկացիա ընկալվել, ապա անուն տվեք։ Մենք գնացել մեռել ու կռիվ ենք արել թե քաղաքական դաշտում, թե պատերազմում»։

Վահե Հակոբյանն էլ ասաց. «Սևերի ու սպիտակների ձեր թիմակիցը չկիսե՞ց առաջին անգամ»։

Նիստը կրկին ընդմիջվեց: