Առիթից օգտվո՞ւմ եք՝ վարչապետը մեզ կոչ է արել կոռեկտ մնալ, չպետք է տանք մեկի գլուխը ջարդենք (տեսանյութ)

Առիթից օգտվո՞ւմ եք՝ վարչապետը մեզ կոչ է արել կոռեկտ մնալ, չպետք է տանք մեկի գլուխը ջարդենք։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 25-ին, Ազգային ժողովում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը։

«Վերջին մեկ օրվա ընթացքում Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի խմբակցություններն ամբողջ պարտության բեռը փորձում են բարդել վարչապետ Նիկոլ Փաշինյանի վրա։ 1990-ին ՀՀ-ի բնակչության թիվը եղել է 3.5 մլն, 2018-ին՝ 2.9 մլն։ Այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանը վարչապետ չէր։ Այսինքն այդ երկու ղեկավարների պատճառով ՀՀ բնակիչների թիվը պակասել է 550 հազարով։ Ադրբեջանի բնակչության թիվն աճել է ավելի քան 3 միլիոնով, իսկ մեր բնակչության թիվը պակասել է կես միլիոնով։ Այս ընթացքում Ադրբեջանը զինել է իր բանակը, երբ մենք գնում էին 80-ականների կամ 90-ականների զենքեր, Ադրբեջանը գնում էր ժամանակակից սպառազինություն, անօդաչու սարքեր»,-ասաց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում