Հրաչյա Հակոբյանը հայհոյելով դուրս եկավ ԱԺ նիստերի դահլիճից

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանին անվտանգության աշխատակիցները գրկած դուրս բերեցին Ազգային ժողովի նիստերի դահլիճից։

Նշենք, որ պատգամավորը դուրս գալու ընթացքում նաև հայհոյանքներ էր հնչեցնում։

Հիշեցնենք, որ այսօր նույնպես Ազգային ժողովում իրավիճակը կտրուկ սրվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ելույթի ժամանակ։  Սարգսյանը սկսել էրխոսել, թե այն Պաշտպանության նախարարները, որոնց ժամանակ փողով կամ զանգով բանակից քաղաքացի է ազատվել, նրանք հայրենիքի դավաճաններ են։ Ընդդիմադիրներն էլ տեղից բորբոքվել ու և Հայկ Սարգսյանի ուղղությամբ շիշ էին նետել։

Արդյունքում նիստերի դահլիճում իրավիճակը լարվել էր, սկսվել էր հրմշտոց։

Այս պահին ուղիղ միացումն անջատվել է ու ընդմիջում հայտարարվել։