Երակներդ փրթել ես, որ բանակ չգնաս. Խամոյանը՝ Նարեկ Գրիգորյանին (տեսանյութ)

Ազգային ժողովում իրավիճակը լարված է։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ցուցադրում է, թե ինչ է կատարվում ԱԺ նիստերի դահլիճում:

Պատգամավորները միմյանց հասցեին վիրավորանքներ են հնչեցնում, գոռգոռում իրար վրա։  ԱԺ նիստերի դահլիճում մեծ թվով անվտանգության աշխատակիցներ կան։

«Նա սովորության համաձայն ծլկեց»,– ասաց Ագնեսա Խամոյանը, նկատելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նիստերի դահլիճում չէ։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանը գոռգոռում է ընդդիմադիրների վրա, վիրավորանքներ հնչեցնում։

«Երակներդ փրթել ես, որ բանակ չգնաս»,– նկատի ունենալով Նարեկ Գրիգորյանին ասաց՝ Ագնեսա Խամոյանը։

Նշենք՝ քիչ առաջ Ազգային ժողովում իրավիճակը կրկին կտրուկ սրվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ելույթի ժամանակ։  Սարգսյանը սկսեց խոսել, թե այն Պաշտպանության նախարարները, որոնց ժամանակ փողով կամ զանգով բանակից քաղաքացի է ազատվել, նրանք հայրենիքի դավաճաններ են։ Ընդդիմադիրներն էլ տեղից բորբոքվեցին և Հայկ Սարգսյանի ուղղությամբ շիշ նետեցին։

Նիստերի դահլիճում իրավիճակը լարվեց, սկսվեց հրմշտոց ու անվտանգության աշխատակիցները ներս մտան։

Այս պահին ուղիղ միացումն անջատվել է ու ընդմիջում հայտարարվել։