Ի՞նչ աճպարարությամբ էր հնարավոր գտնել լուծում, որ բավարարեր Հայաստանին, Ղարաբաղին, Ադրբեջանին (տեսանյութ)

«Ձեր ժամանակ շփոթ է առաջացել, դուք սկզբից եկաք և խոսեցիք ըստ էության անկախության տեսակետից, որ չեք կարող ներկայացնել Ղարաբաղը, որովհետև Ղարաբաղի կողմից չեք ընտրվել և պետք է Ղարաբաղը բանակցությունների մասնակցի որպես լիիրավ կողմ, հետո ասացիք, որ Ղարաբաղը Հայաստան է և վերջ: Այսինքն զուգահեռ միացումը և անկախությունն իրար հակադրվում են, հաջորդաբար դրանք իրար լրացնում են: Հետո վերջում ավելի անհասկանալի բան ասացիք՝ այնպիսի լուծում պետք է լինի, որ բավարարի Հայաստանին, Ղարաբաղին, Ադրբեջանին: Էդ ի՞նչ աճպարարությամբ էր հնարավոր գտնել այդպիսի լուծում և հետո պարզվեց, որ այո, ունեցանք մի լուծում, որը բավարարեց միայն Ադրբեջանին: Այս հարցն ինչպե՞ս եք դուք ներկայացնում որպես պատմական այնպիսի մի ձախողում, որի արդյունքում մենք ունեցանք պատերազմ»,- Ազգային ժողովում հարց ու պատասխանի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ հարց ուղղելով Փաշինյանին:

Մանրամասները՝  տեսանյութում