Մակունցի եղբայրը դարձել է Պապիկյանի օգնականը

Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի օգնական է նշանակվել Վահե Մակունցը։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝ Վահե Մակունցին նշանակել փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի օգնական»,- նշված է որոշման մեջ։

Լրատվամիջոցները հայտնում են, որ Վահե Մակունցը ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի եղբայրն է։

Կառավարության էջում հրապարակված մեկ այլ որոշումների համաձայն, Պապիկյանն իրեն ևս երկու օգնական է նշանակել՝ Սերոբ Հունանյանին և Մանե Մարկոսյանին:

Մեկ այլ որոշմամբ Պապիկյանն իրեն ռեֆերենտ է նշանակել Գևորգ Բարսեղյանին։