Վատ չէր լինի մի անգամ էլ փորձեք հասկանալ՝ խորհրդարանն առհասարակ ինչի համար է ու ինչ ֆունկցիոնալություն ունի

«Ես ամաչում եմ, որ մենք նման խորհրդարան ունենք»․ էս նախադասությունը ամենահաճախը իրենց պատին դաջում են կապիտուլյանտի բարբաջանքը տարածողները կամ անձինք, ում չհիմնավորված ակնկալիքները ինչ-ինչ պատճառներով չեն արդարացել։ Նայում ես էդ մարդկանց ու օբյեկտիվորեն հարց ա առաջանում՝ իսկ դուք ձեզնից չեք ամաչո՞ւմ։

Պարապությունից «Տղերքն էին ափսոս» կամ «Արցախսս» գրություններին հիմա էլ ավելացել ա «Ես ամաչում եմ, որ մենք նման խորհրդարան ունենք»։

Վատ չէր լինի մի անգամ էլ փորձեք հասկանալ՝ խորհրդարանն առհասարակ ինչի համար է ու ինչ ֆունկցիոնալություն ունի։

Աննա, կեցցես։

Ռոբերտ Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից