Անվտանգության աշխատակիցները Աննա Մկրտչյանի մազերը քաշելով փորձեցին դուրս բերել դահլիճից․ Արեգնազ Մանուկյանի տեսանյութը

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը տեսանկարահանել ու իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքը։

Տեսանյութում հստակ երևում է, որ պետական ծառայության աշխատակիցները ուժով, մազերը քաշելով փորձում են ԱԺ դահլիճից դուրս բերել «Պատիվ ունեմ»-ի պատգամավոր Աննա Մկրտչյանին։
Անվտանգության աշխատակիցների նման ագրեսիվ պահվածքն առաջացրեց ընդդիմադիր պատգամավորների զայրույթը, զարմանքը, փորձեցին հեռացնել նրանց կին պատգամավորից։

«ԱԺ-ում Նիկոլի վախերի ու նիկոլների այլանդակ պահվածքի արդյունքը»,- գրել է Արեգնազ Մանուկյանը։