ԱԺ-ի «քաղբանտարկյալները»

Օգոստոսի 24-ին Ազգային ժողովի նիստում կառավարության գործունեության ծրագրի քննարկումն է։ Խորհրդարանում «Հայաստան» խմբակցության երեք պատգամավորների աթոռներին փակցված է «քաղբանտարկյալ» գրությունը:

Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Մխիթար Զաքարյանը և Արթուր Սարգսյանը կալանավորված են, նրանք չեն կարողանում իրացնել պատգամավորի իրենց լիազորությունները: Նախօրեին վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել կալանավորել նաև պրոֆեսոր, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանին: «Հայաստան» դաշինքը արդեն իսկ հանդես է եկել հայտարարությամբ՝ կատարվածը որակելով որպես իշխանության ուղիղ ցուցում, իսկ ԱԺ նիստում խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն էլ պահանջել է ԱԺ ղեկավարությանը ապահովել անազատության մեջ գտնվող պատգամավորների գործունեության հնարավորությունը: