Համոզված ենք՝ այս իշխանությունը, վարչապետի աթոռը զբաղեցնողը հողատու է և դավաճան․ Գեղամ Մանուկյան

«Հայաստան» դաշինքը մասնակցելու է կառավարության ծրագրի քննարկմանը, որպեսզի քողազերծի այն ամենը, ինչը կապված է իշխանության հետ։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 24-ին, Ազգային ժողովի նիստի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Մենք անցնող ամիսներին ասել ենք, հիմա էլ համոզված ենք՝ այս իշխանությունը, վարչապետի աթոռը զբաղեցնողը հողատու է և դավաճան, բայց այս ծրագրի քննարկմանը մասնակցելու ենք, որպեսզի ամբողջովին քողազերծենք այն»,- նշեց Մանուկյանը։

Մանուկյանի ելույթից հետո իշխանական պատգամավորները աղմուկ բարձրացրին, ինչը հանդարտեցրեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ ասելով․ «Կարծում եմ՝ մեր քաղաքացիները հնչեցված մեղադրանքին վաղուց պատասխանել են»։