«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները հանդիպել են Արցախի ԱԺ նախագահի հետ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն այսօր` օգոստոսի 23-ին, հանդիպել են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը:

«Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Արցախի Ազգային ժողովների միջև համագործակցությանը վերաբերող հարցեր՝ միջխորհրդարանական հանձնաժողովի շրջանակներում։

Քննարկման առանցքային թեմաներից են եղել Արցախի սոցիալ-տնտեսական, բնակչության անվտանգային խնդիրներին վերաբերող հարցեր»,- նշել է պատգամավորը։