Bloomberg-ը հայտարարել է «Հյուսիսային հոսք-2»-ի կառուցման ավարտի ժամկետը

Հայտնի է դարձել «Հյուսիսային հոսք-2» գազատարի շինարարության ավարտի ժամկետը: Այն կարող է ավարտվել մինչև սեպտեմբերի 12-ը: Նման ժամկետներ է նշել Bloomberg գործակալությունը՝ հղում անելով ԳԴՀ ծովային իշխանություններին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Fortuna նավը, որը պատասխանատու է Դանիայի բացառիկ տնտեսական գոտում խողովակներ տեղադրելու համար, կշարունակի «Հյուսիսային հոսք-2» գազատարի տեղադրումը Գերմանիայի ջրերում: Նախատեսվում է, որ 13-14 կմ հատվածի աշխատանքները կավարտվեն մինչեւ սեպտեմբերի 12-ը:

Գործակալության տվյալներով՝ համապատասխան ծանուցումներն արվել են Գերմանիայի ջրային և նավագնացության ծառայության եւ Էմդենի նավիգացիոն ծանուցումների ծառայության կողմից: «Հյուսիսային հոսք-2»-ը դեռ պաշտոնական մեկնաբանություն չի արել:

Օգոստոսի սկզբին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ «Հյուսիսային հոսք-2» գազատարի շինարարությունը մոտենում է ավարտին: Երկրի ղեկավարի խոսքով՝ այն ժամանակ մնացել էր ծովային ճանապարհով 15 կիլոմետր խողովակաշարի անցկացումը: Պատասխանելով լրագրողների հարցերին՝ նախագահը վստահեցրել էր, որ Ռուսաստանը պատրաստ է շարունակել Ուկրաինայի տարածքով գազի տարանցումը 2024 թվականից հետո, բայց պետք է հասկանալ, թե որքան են նրանք գնելու: