Բացվել է հուշապատ՝ նվիրված պատերազմի զոհերի հիշատակին

3-րդ զորամիավորման զորամասերից մեկում օգոստոսի 21-ին բացվել է 2020 թվականի հուլիսյան մարտերում և 44-օրյա պատերազմում անմահացած հերոսների հիշատակին նվիրված հուշապատ՝ գնդապետ Ա. Թադևոսյանի նախաձեռնությամբ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն։

Տավուշի թեմի առաջնորդ, գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի ձեռամբ կատարվել է հիշատակի ոգեկոչման կարգ և խաչքարի օծման արարողություն։

Միջոցառմանը ներկա են եղել զոհվածների հարազատները, մարտական և ծառայակից ընկերները, Արցախյան ազատամարտի նվիրյալներ և այլ հյուրեր: