Ադրբեջանն ու Ռուսաստանն ի՞նչ քարտեզներով են ուզում վերաձևել Հայաստանը (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը աշխարհագրագետ և քարտեզագետ Ռուբեն Գալչյանն է։

Ադրբեջան անվանված արհեստածին միավորը աշխարհի քաղաքական քարտեզի վրա հայտնվեց  1918-ին, և Ստալինի հրամանով Կովկասի թաթարները կամ Կովկասի թյուրքերը անվանվեցին ադրբեջանցիներ:

Պատմական անցյալ, մշակույթ չունեցող քոչվորը որպես ազգ ու ժողովուրդ կազմավորվելու համար որդեգրեց հարևանների տարածքները զավթելու, պատմությունը, մշակույթը սեփականելու և անխնա ոչնչացնելու քաղաքականություն՝ հիմնականում աչք տնկելով Հայաստանի տարածքների, հայ ժողովրդի ստեղծած հոգևոր, մշակութային արժեքների, պատմական հուշարձանների վրա:

Եվ այսպես՝ մեկ դար շարունակ:

1990-ականներին մեզ հաջողվեց հետ բերել խորհրդային իշխանության թողտվությամբ Ադրբեջանին հանձնված մեր Արցախ աշխարհը, սակայն 30 տարի անց, ցավոք մեր սխալ քաղաքականության հետևանքով, թշնամուն հաջողվեց կրկին զավթել հայկական Արցախի 75 տոկոսը: Այսօր էլ քարուքանդ անելով Արցախի հայկական մշակույթը, Ադրբեջանն աշխարհին փորձում է ապացուցել, թե իբր Ղարաբաղը ադրբեջանական պատմական հող է:

Օրերս մի «ներկայացում» էին բեմադրել  հայոց բերդաքաղաք Շուշիում. ադրբեջանցի կանայք լցվել էին Շուշիի իրանական մզկիթ (որն ի դեպ, 2019-ին վերականգնվել էր Արցախի կառավարության կողմից), հայկական Շուշիում իրենց տեր ու տնօրեն էին զգում ու արցունքոտ աչքերով նամազ էին անում, գոհություն հայտնում Ալլահին,  որ կարողացան հետ վերադարձնել իրենց պատմական հողը: Արցախը զավթած թշնամին միաժամանակ նաև  աչք է տնկել Հայաստանի Հանրապետության տարածքների վրա:

Մանրամսները՝ տեսանյութում