Հայ բնապահպանների ոդիսականը կամ հայրենիքին դավաճանելու նուրբ արվեստը

Տարիներ շարունակ Հայաստանում գործում և ամենատարբեր ակցիաներ էին իրականացնում հայ բնապահպանները։ Ասեմ ավելին, ամենատարբեր ՀԿ-ներ բարձրաձայնում էին Հայաստանում առկա ամենատարբեր երևույթների մասին, սկսած ինցեստներից և կանանց նկատմամբ բռնություններից, վերջացրած Մաշտոցի պողոտայի այգու ծառերը… Դեռևս այն ժամանակ ասել եմ, որ այդ բոլոր շարժումները և ակցիաները ֆինանսավորվում են և ունեն բոլորովին այլ նպատակներ, քան բարձրաձայնվում են։

2018 թվականից սկսած այդ շարժումները կտրուկ մարեցին։ Զարմանալի չէ՞ արդյոք, որ կտրուկ, առանց որևէ հեղափոխական փոփոխությունների Հայաստանում բնապահպանական շարժումները դադարեցին և իսպառ վերացան։ Այստեղ կարող է լինել երկու տարբերակ՝ առաջինը, որ 2018 թվականի ապրիլից Հայաստանը կտրուկ, կախարդական կերպով դարձավ ամենաէկոլոգիական, ամենաֆեմինիստական, ամենա… երկիրը։ Համոզված եմ, որ չկա մեկը, ով այդպես մտածի՝ տեսնելով այն իրականությունը, որն այժմ առկա է։ Եվ երկրորդը՝ նախկինում այդ բոլոր շարժումները արվում էին ոչ թե որևէ էկոլոգիական հարց լուծելու համար, այլ ուղղակի ներպետական դժգոհություններ սադրելու և առաջացնելու, շինծու և ցուցադրողական հակապետական տպավորություններ ստեղծելու, և պետությունը քայքայելու համար։

Այսօր «ֆիզիկների ավանում» տեղի բնակիչները փորձում են իրենց ուժերով պայքարել իրենց երեխաների իրավունքների և շրջակա բնության համար։ Իշխանությունները, որոնք 2018 թվականին ջրցան մեքենաներով վալսեր էին պարում, գոռում փշալարերի և մահակների անպետքության մասին, հայտարարում, թե «ոստիկանը ժողովրդինն է», ակտիվ բռնություն են կիրառում մարդկանց նկատմամբ, ովքեր չունեն քաղաքական պահանջ, չեն ներկայացնում քաղաքական դիրքորոշում, այլ ներկայացնում են էկոլոգիական, երեխաների իրավունքների հետ կապված խնդիրներ։ Սակայն իրենց կողքին չկան այն՝ սափրած գլուխներով աղջիկները, հովհաննեսազոյանները, հայկմարությանները, որոնք ժամանակին վրաններ էին խփում Մաշտոցի պողոտայի այգում և ի լուր ամբողջ աշխարհի հայհոյում և պախարակում օրվա իշխանություններին՝ առանց մտածելու, կամ հասկանալով, որ վարկաբեկում են պետությունը, Հայաստանը, և խոցելի դարձնում մեր Հայրենիքը թշնամու համար։

Բնականաբար հարց է առաջանում՝ ովքե՞ր էին այդ բնապահպանները կամ այլ բաների պաշտպանություն իրականացնող անձիք, ովքեր 2018 թվականից ի վեր, իսպառ լռում են հաստատելով այն փաստը, որ ոչ հիմա, ոչ էլ երբեք իրենց ոչ բնապահպանական, ոչ էլ որևէ իրավունքներ երբեք էլ չեն հետաքրքրել։ Իսկ ինչու՞ էին նրանք ժամանակին ակտիվ վայրահաչում… Ո՞վ էր իրենց ֆինանսավորում… Ու՞մ շահերն էին նրանք սպասարկում… Արդյո՞ք հենց նրանք չեն օգնել և խրախուսել, որ մեր Հայրենիքը հանձնվի թշնամուն… Արդյո՞ք նրանք հենց մեղավոր չեն՝ 5000 անմեղ նահատակ-հերոսներին դավաճանաբար սպանելու գործընթացի մեջ…

#հայաստան_դաշինք

#հայաստան

#ռոբերտքոչարյան

#կրելու_ենք

#գլուխը_միայն_ուտելու_համար_չի

Միհրդատ Մադաթյանի ֆեյսբուքյան էջում