Հայաստանի Հանրապետությունում ինչպիսի՞ տնտեսական համակարգ պետք է լինի (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է լեռնային ինժեներ, ՀԽի հասարակական կարգով փորձագետ Գագիկ Դորունցը։

Հաղորդման հյուրի հետ խոսեցինք Հայաստանի նման երկրների տնտեսական համակարգի զարգացման հայեցակարգի մասին, ինչպիսի՞ պիտի լինի ՀՀ տնտեսության կառուցվածքը և հատկապես ո՞ր ճյուղերը պետք է գերակա դառնան։ Գագիկ Դորունցը խոսեց հանքարդյունաբերության ոլորտում հանածոների վերամշակման արտադրության անհրաժեշտության մասին, որի դեպքում Հայաստանն ավելի մեծ շահույթ կստանա արտահանվող արդեն արտադրանքից, այլ ոչ թե հումքից։

Ինչո՞ւ Հայաստանում չի զարգանում ծանր արդյունաբերությունը, ունի՞ արդյոք Հայաստանն այդպիսի ներուժ հարցադրմանը, մասնագետն ասաց, որ մեր երկիրը միայնակ չի կարող ծանր արդյունաբերություն զարգացնել, պետք է համագործակցող երկրների կամ ԵԱՏՄ-ի նման կառույցների հետ կոոպերացիաներ ստեղծվեն։ Մյուս կողմից էլ նրա ներկայացմամբ՝ շատ երկրներ իրենց տնտեսվարողներին թույլ չեն տալիս այլ երկրներում ներդրումներ անել, եթե դրա հետևանքով իրենց համար նոր մրցակիցներ են առաջանալու, չի բացառվում, որ նաև դա է խոչընդոտ, որպեսզի խոշոր ներդրողները Հայաստանում այս կամ այն խոշոր արդյունաբերության ոլորտում ներդրումներ անեն և մրցակից արտադրություն հիմնեն։

Մանրամասները՝ տեսանյութում