Ռուսաստանը С-400 համակարգերի նոր խմբաքանակ կմատակարարի Թուրքիային

«Ռոսօբորոնէքսպորտն» առաջիկայում նոր պայմանագիր կստորագրի Թուրքիայի հետ С-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման վերաբերյալ: Ինչպես փոխանցում է «Ռեգնում» գործակալությունը, այս մասին հայտնել է ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևը:

«Խորհրդակցությունները շարունակվում են, ավարտական փուլում են գտնվում: Գործընկերների հետ առաջիկայում կանցնենք պայմանագրի ձևակերպմանը»,- վերջինս ասել է «Բանակ-2021» միջազգային ռազմատեխնիկական ժամանաժողովում:

Հիշեցնենք, որ Թուրքիան զենիթահրթիռային համակարգեր գնելու վերաբերյալ Ռուսաստանի հետ պայամանգիր է ստորագրել 2017 թվականին: ՆԱՏՕ-ի անդամ երկրի այս որոշումը բացասական արձագանք է ստացել Վաշինգտոնի և Հյուսիսատլանտյան դաշինքի մյուս երկրների կողմից: