Էրդողանը Զելենսկու հետ զրույցում «ապօրինաբար օկուպացված Ղրիմի» ազատագրման հույս է հայտնել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ զրույցում հերթական անգամ աջակցություն է հայտնել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը: Այս մասին հաղորդում է «Սվոբոդնայա պրեսսա»-ն:

«Վստահ եմ, որ Ղրիմի հարթակն իրական գործիք կդառնա ապօրինաբար օկուպացված Ղրիմի ազատագրման գործում»,- Էրդողանի խոսքը մեջբերում է Զելենսկու մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ նախօրեին Թուրքիայի ԱԳՆ-ը հայտարարել էր, որ արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն կմասնակցի Կիևի նախաձեռնած «Ղրիմի հարթակ» ֆորումի առաջին հանդիպմանը, որը կայանալու է օգոստոսի 23-ին։