Թրամփը հայտարարել է Աֆղանստան ռուսական բանակի վերադարձի հնարավորության մասին

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան բանակը պետք է պատրաստ լինի այն բանին, որ կրկին ստիպված կլինի վերադառնալ Աֆղանստան:

Համապատասխան հայտարարությունը նա արել է ԱՄՆ Ալաբամա նահանգում իր կողմնակիցների առջև ունեցած ելույթի ժամանակ:

«Մենք պետք է հետ գնանք: Մենք պետք է վերադառնանք, երբ պահը հարմար լինի», – մեջբերել է նրան ՏԱՍՍ -ը:

Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի նախկին ղեկավարն ասել է, որ ռուսական կողմը, ԱՄՆ-ի դուրս գալուց հետո, իբր «նորից է մտնում» Աֆղանստան:

«Ես լսեցի, որ նրանք այժմ վերադառնում են», – հայտարարել է նա:

Եվրոպական հետազոտությունների  ИМЭМО РАН կենտրոնի ավագ գիտաշխատող Վլադիմիր Օլենչենկոն RT- ին տված հարցազրույցում մեկնաբանել է Թրամպի վերոհիշյալ հայտարարությունը: Ըստ նրա՝ Թրամփն ընտրել է իրավիճակը Աֆղանստանում «որպես ներկայիս նախագահ Ջո Բայդենի հետ առճակատման ձև»: Ըստ փորձագետի՝ նման հայտարարությունների օգնությամբ Թրամփը փորձում է իջեցնել Բայդենի վարկանիշը և բարելավել Հանրապետական ​​կուսակցության դիրքերը:

«Սա գործիք է հանրապետականների և դեմոկրատների միջև պայքարի համար: Միացյալ Նահանգները շատ ցավալիորեն են տանում ամերիկյան պարտությունները, և շատերը համեմատում են ամերիկացիների փախուստը Աֆղանստանից Վիետնամից փախուստի հետ, ինչը ցավալիորեն է տան ամերիկյան էլիտան», – ընդգծել է փորձագետը: