Ժամկետային ծառայությունը պետք է պահպանվի. ԳՇ պետ

Պրոֆեսիոնալ բանակի ձևավորման գործընթացը մեկնարկել է, բայց դա չի նշանակում, թե պետք է հրաժարվել խառը կոմպլեկտավորման սկզբունքից։ Sputnik Արմենիային ասել է ՀՀ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը։

«Ես կարծում եմ, որ ժամկետային ծառայությունը պետք է պահպանվի։ Ուրիշ հարց է, որ քննարկում ենք ժամկետների կրճատման հարցը և այլն»,- նշել է Դավթյանը։

Նա հավելել է, որ  այդ գործընթացները պետք է շարունակական բնույթ կրեն։

Ինչ վերաբերում է սպառազինությանը, Դավթյանն ընդգծել է, որ նոր սպառազինություն ձեռքբերելու համար բոլոր հնարավորությունները կան։ Նա հավելել է, որ երբ դրա ժամանակը գա, ապա կցուցադրեն համագործակցության շրջանակներում ձեռքբերված միջոցները։