Հունաստանը Թուրքիայի հետ սահմանին 40 կմ ցանկապատ է կառուցել

Հունաստանն ավարտվել է Թուրքիայի հետ սահմանին 40 կմ երկարությամբ ցանկապատի շինարարությունը՝ կանխելու Եվրոպայում հայտնվելու փախստականների փորձերը՝ Աֆղանստանում թալիբների իշխանության գալուց հետո։ Այս մասին հայտնում է Ekathimerini պարբերականը։

Աֆղանստանի իրադարձությունները մտավախություն են առաջացրել Եվրամիությունում 2015 թվականի միգրացիոն ճգնաժամի կրկնության հետ կապված, երբ մոտ մեկ միլիոն մարդ, փախչելով Մերձավոր Արևելքում և դրա սահմաններից դուրս պատերազմներից ու աղքատությունից, Թուրքիայից ուղղվեց Հունաստան։

Հունաստանը հայտարարել է, որ իր սահմանային զորքերը բերված են պատրաստության բարձր աստիճանի, և որ երկիրը նորից չի դառնա Եվրոպայի դարպասը։

«Մենք չենք կարող պասիվորեն սպասել հնարավոր հարվածին»,-ասել է քաղպաշտպանության նախարար Միխալիս Քրիսոխոիդիսը Էվրոս շրջան այցից հետո։

Նրա խոսքով՝ վերջին օրերին կատարվել է առկա 12․5 կմ ցանկապատի, ինչպես նաև մոնիթորինգի բարձրտեխնոլոգիական ավտոմատացված էլեկտրոնային համակարգի ընդլայնում։