Ինչ արվել է Արցախի և 5000 լուսավոր տղաների հետ՝ չի՛ կարող անպատիժ մնալ (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Դիտակետ» հեղինակային հաղորդաշարի հյուրն է Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը։

ԱՀ ԿԳՄՍ նախարարի հետ զրուցել ենք Արցախի կրթական համակարգի բացերի, Ադրբեջանի կողմից օկուպացված արցախյան տարածքներում թողած մշակութային ժառանգության կորստի, այդ բացը լրացնելուն ուղղված ջանքերին։

Լուսինե Ղարախանյանը շեշտեց, որ այսօր նա առանձնահատուկ ուշադրություն է դարձնում նախնական զինվորական պատրաստությանը, ուժի կոնցեպտին, քանի որ այսօր Արցախը պիտի կարողանա ինքն իրեն պաշտպանել։

ԱՀ ԿԳՄՍ նախարարը նշեց, որ այժմ ակտիվ վերանորոգման փուլում է Արցախի պետական համալսարանը, ամեն ինչ արվում է, որ Արցախը գրավիչ կրթական միջավայր դառնա, քանզի թշնամու համար սարսափ են ուժեղ կրթություն ու մշակույթ կրող մարդիկ։

Լուսինե Ղարախանյանն անդրադառնալով Արցախյան 44-օրյա պատերազմին՝ ընդգծեց, որ սա ինքնության համար մղվող պայքար է: «Չհավատաք, որ հայ ազգը պարտվել է, մենք մնալու ենք այստեղ արարելու և վերազինելու ենք Արցախին»,-ամփոփեց ԿԳՄՍ նախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում