ԵՄ-ն չի ճանաչում «Թալիբան» շարժումն ու հրաժարվում է բանակցել անդամների հետ
Եվրամիությունը չի ճանաչում «Թալիբան» շարժումն ու չի պատրաստվում քաղաքական երկխոսություն իրականացնել զինյալների հետ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը, ով Մադրիդում այցելել է Քաբուլից տարհանված Աֆղանստանի քաղաքացիներին, ովքեր նախկինում աշխատել են ԵՄ կառույցների համար: