Տարածաշրջանում ամենաքիչը Հայաստանի դպրոցներն են փակ եղել՝ 12 շաբաթ․ փոխնախարար

Համավարակի սկզբից ի վեր տարածաշրջանում Յունեսկոյի տվյալների համաձայն Վրաստանի դպրոցները փակ են եղել 32 շաբաթ, Թուրքայիում՝ 49 շաբաթ, Ադրբեջանում՝ 48 շաբաթ, Իրանում՝ 53 շաբաթ։ Եվրոպական երկրների մեծ մասում դպրոցները փակ են եղել 30 շաբաթից ավել։ Հայաստանի դպրոցները փակ են եղել 12 շաբաթ։

Նոր ուսումնական տարվանից առաջ պահպանելով կանոնները և կանխարգելելով վարակի տարածումը՝ ապահովենք այն իրավիճակը, որ առկա ուսուցումը հնարավոր լինի նաև գալիք ուսումնական տարում։

 

Ժաննա Անդրեասյան

ԿԳՄՍ փոխնախարար