Թուրքիայում աֆղան փախստականների թիվը 300 հազար է. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ուրբաթօրյա նամազից հետո լրագրողների հետ զրույցի ժամանակ անդրադարձել է մամուլում և ընդդիմադիրների կողմից բարձրաձայնվող տեղեկությանը, թե իբր Թուրքիայում 1,5 մլն աֆղանստանցի փախստական կա,հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։

Էրդողանը նշել է, որ տարբեր շրջանակների կողմից բարձրաձայնվող թվերը կեղծ են, և Թուրքիայում այս պահի դրությամբ գտնվում է 300 հազար աֆղան փախստական։

Էրդողանը նաև վերահաստատել է Աֆղանստանում նոր կառավարություն ձևավորող «Թալիբան» շարժման ներկայացուցիչների հետ երկխոսության թուրքական կողմի պատրաստակամությունը։