Արցախը հեռվից սիրել պետք չէ (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Դիտակետ» հեղինակային հաղորդաշարի հյուրն է Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։

Սրբազանի հետ զրուցել ենք հետպատերազմյան Արցախի հոգևոր կյանքի, Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոցի հետագա ճակատագրի, Դադիվանքում հայ հոգևոր ներկայության, Արցախ ավելի հաճախ գալու մասին։

Դադիվանքի մասին խոսելիս Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը շեշտեց, որ այժմ ադրբեջանցիների հետ բանակցություններ են տարվում, որպեսզի մուտքը բացեն և հայ ուխտավորները կարողանան այցելել Դադիվանք։

Սրբազանը նկատեց, որ այսօր հայ ազգին սերն է պակասում, եթե սեր սփռենք, ապա ավելի միասնական ու միակամ կլինենք։

Մանրամասները՝ տեսանյութում