Շրջակա միջավայրի նախարարը ինչո՞ւ է հետապնդում մասնագետներին (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է Իջևանի ծառայգու տնօրեն, անտառագետ-ինժեներ, գիտական հոդվածների, գրքի հեղինակ Մեխակ Սայադյանը։

Օգոստոսի 17-ին շրջակա միջավայրի նախարարը աշխատանքից ազատել է պարոն Սայադյանին և տնօրենի պաշտոնակատար նշանակել այգու անգրագետ և հոգեկան խնդիրներ ունեցող պահակին։ Մեխակ Սայադյանի հետ խոսեցինք, թե ինչ հիմքով են նրան ազատել աշխատանքից, և թե իրականում մասնագետի նկատմամբ նման վերաբերմունքի պատճառն ինչը կարող է լինել։ Գիտնականը ընդգծեց, որ շրջակա միջավայրի նախարարությունում փաստացի ոլորտը կազմաքանդող, ոչնչացնող քաղաքականություն է իրականացվում. մասնագետները ոլորտից անօրինականորեն հեռացվում և նրանց փոխարեն անգրագետ և մասնագիտական կրթություն, փորձառություն չունեցող կադրեր են նշանակվում։

Մեխակ Սայադյանը նշեց, որ բոլոր այն փաստաթղթերը, դիմումները, որոնք ներկայացրել է իրավասու գերատեսչություններին՝ ծառայգու խնդիրների լուծման համար առաջարկներով ու խնդրանքներով, հիմնականում անպատասխան են մնացել։ Իջևանի դենդրոպարկը գիտական կառույց է, և պետությունը պետք է հոգ տանի, որպեսզի այնտեղ նաև գիտական աշխատանքներ ընթանան։ Մինչդեռ իշխանությունների «հոգածությամբ» հնարավորինս կրճատվել են աշխատակիցները և այսօր այնտեղ աշխատում են միայն տնօրենն ու պահակը։

Մեխակ Սայադյանը տեղակացրեց, որ դատական կարգով բողոքարկելու է նախարարության որոշումը և վերականգնելու իր իրավունքները՝ միաժամանակ փաստերով բացահայտելով ներկա նախարարի բոլոր անօրինությունները։

Մանրամասները՝ տեսանյութում