Մոսկվայում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել աշխատանքային միգրանտների միջև. ձերբակալվել են Հայաստանի և Ուզբեկստանի քաղաքացիներ

Մոսկվայի հյուսիսարևելյան շրջանում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել շինարար միգրանտների մասնակցությամբ:

Ինչպես հաղորդում է РЕН ТВ-ն, ծեծկռտուքին մոտ 20 մարդ է ներգրավվել: Բախումը տեղի է ունեցել ուրբաթ գիշեր շինհրապարակներից մեկում՝ «Նեկրասովկա» մետրոյի կայարանի հարևանությամբ:

Իրավապահները հանգամանքները պարզելու համար ձերբակալել են Ուզբեկստանի 7 քաղաքացու և Հայաստանի երկու քաղաքացու:  Տուժածների մասին տեղեկություն չի հաղորդվում: