Կապիտուլյանտը այս ծրագրով հայ ժողովրդի անունից փաստացի «ներում» է թուրքերին

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Իրեն երկրի կառավարություն հռչակած ոհմակի հնգամյա ծրագիրն եմ նայում, որ ներկայացվել է Ազգային Ժողով։

Մի մեծ փուչիկ է և խոտան։

Դա երկիրը վերջնական կործանումից զերծ պաճելու փաստաթուղթ չէ, այլ երկիրը անվերադարձ սպանելու խոստովանություն։

Երկու փաստ ընդգծեմ միայն։

1․Կառավարության ծրագրից բացակայում է «Արցախի Հանրապետություն» եզրույթը։

Արցախի սուբյեկտայնությունը վերացված է և գալիք հինգ տարիներին այս տեմպերով վերջնականորեն մահանալու է։

2․Կառավարությունը չի նախատեսում վերջին Արցախյան պատերազմի մեղավոր Ադրբեջանին և Թուրքիային կանչել միջազգային պատասխանատվության։

Ոչ մի խոսք չկա այն մասին, որ այդ պատերազմի հանգամանքները, մարդկության դեմ գործած ոճիրները, զինյալների ներգրավումը, գերիների նկատմամբ կտտանքները ու սպանությունները պետք է ուսումնասիրվեն միջազգային հետաքննիչ մեխանիզմներով, թեպետ առկա է դրա համար նաև մեր ջանքերով ստեղծված միջազգային պարարտ հող ( Եվրոպական խորհրդարանի պաշտոնական զեկույցներ, միջազգային իրավապաշտպան հկ-ների գնահատականներ և այլն)։

Կապիտուլյանտը այս ծրագրով հայ ժողովրդի անունից փաստացի «ներում» է թուրքերին»։