Ղրիմը Թուրքիային կոչ է արել բոյկոտել Կիևում անցկացվելիք հակառուսական գագաթնաժողովը

Ղրիմի խորհրդարանում և ազգային համայնքներում Թուրքիային կոչ են արել չմասնակցել «Ղրիմի հարթակ» ուկրաինական գագաթնաժողովին:

Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, դիմումը ստորագրել են խորհրդարանի ղեկավար Վլադիմիր Կոնստանտինովը և հանրապետության Հանրային պալատի նախագահ Ալեքսանդր Ֆորմանչուկը: Նրանք ընդգծել են, որ միջոցառմանը մասնակցելը ՌԴ ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնելու փորձ է:

«Ելնելով մեր ժողովուրդների միջև բարիդրացիական հարաբերությունների զարգացման սկզբունքներից, Ռուսաստանի և Թուրքիայի առաջնորդների միջև փոխըմբռնումից և համերաշխությունից՝ կոչ ենք անում Թուրքիայի ղեկավարությանը միջոցներ ձեռնարկել, որպեսզի երկիրը չմասնակցի Ղրիմի հետ կապված հակառուսական ուղղվածության միջոցառումներին»,- ասվում է դիմումի մեջ:

Ռուս փորձագետներն ավելի վաղ արտասահմանյան գործընկերներին կոչ էին անում չմասնակցել Կիևում օգոստոսի 23-ին կայանալիք «Ղրիմի հարթակ» քննարկմանը: