Բնակիչները ադրբեջանական ԶՈՒ պատճառով զրկվել են տներից, նրանց իրավունքները շարունակում են մնալ խախտված․ ՄԻՊ (տեսանյութ)

Պատերազմից հետո Սյունիքի մարզի սահմանամերձ դարձած գյուղերի բնակիչների համար անհրաժեշտ են եկամուտի նոր աղբյուրներ, նոր լուծումներ: Այս մասին հայտնում է ՀՀ ՄԻՊ-ը։

Շատ բնակիչներ ադրբեջանական զինված ուժերի անօրինական արարքների պատճառով զրկվել են տներից, արոտավայրերից ու հողատարածքներից ու նրանց իրավունքները շարունակում են մնալ խախտված: Տեսանյութում ներկայացված են մարդկանց խնդիրները, կարիքները, որոնք գնահատելու համար ես ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ղեկավարը համատեղ այց էինք իրականացրել Սյունիքի մարզ:

Այցերի ընթացքում մարդկանց բարձրացրած սոցիալական տարաբնույթ հարցերն արձանագրվել են և մեր իրավասությունների սահմաններում միջոցներ կձեռնարկվեն լուծմանը նպաստելու ուղղությամբ:

Տեսանյութն՝ այստեղ