Քաղաքացին նռնակներով մտել է գրասենյակ և պահանջել տնօրինությանը՝ սպառնալով նռնակները պայթեցնել․ Shamshyan.com

Այսօր, օգոստոսի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի նռնակներով մտել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի 9/16 հասցե և պահանջել է տնօրինությանը, հակառակ դեպքում՝ սպառնացել է՝ նռնակները պայթեցնել։

Ոստիկանները քաղաքացու հետ բանակցություններ են վարել, ինչի արդյունքում տղամարդը, ով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ 34-ամյա Սամվել Հ․-ն է, որոշ ժամանակ անց ինքնակամ ներկայացել է ոստիկաններին, որտեղից էլ նրան տեղափոխել են ոստիկանության Մալաթիայի բաժին։  Նռնակները քննիչի որոշմամբ առգրավվել են։