ԱՄՆ-ը Քաբուլի օդանավակայանից մոտ 7 հազար մարդու է տարհանել

Ավելի քան 5200 հազար ամերիկացի զինծառայողներ ներկայումս գտնվում են Աֆղանստանի մայրաքաղաքի օդանավակայանում՝ ապահովելով դրա անվտանգությունը, Պենտագոնում լրագրողներին հայտնել է գեներալ Հենք Թեյլորը:

«Քաբուլում ամերիկյան ռազմական ներկայությունն այժմ ունի ավելի քան 5200 զինծառայող: Քաբուլի օդանավակայանը մնում է անվտանգ եւ բաց թռիչքների համար»,- ասել է նա:

ԱՄՆ-ը Քաբուլի օդանավակայանից տարհանել է մոտ 7000 մարդու, հայտնում է Պենտագոնը: