Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում․ բացառված է (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Դիտակետ» հեղինակային հաղորդաշարի հյուրն է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։

Անդրադարձ է կատարվել․

1․ Արցախյան 44-օրյա պատերազմին, պարտության պատճառներին, կորցրածը վերադարձնելու նպատակի իրատեսությանը

2․ Արցախում առկա ջրային խնդիրներին. Դավիթ Բաբայանի դիտարկմամբ՝ ճգնաժամի կարող է հանգեցնել, եթե շուտափույթ լուծում չնախատեսվի

3․ Միջազգային հանրություն եզրույթի թյուրըմբռնմանը հայ հասարակության կողմից, հատկապես՝ Արցախյան 44-օրյա պատերազմի օրերին, երբ ծննդատան թիրախավորումը, ֆոսֆորային զենքի օգտագործումը Ադրբեջանի կողմից այդպես էլ չարժանացավ միջազգային հանրության կոշտ արձագանքին

4․ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի վերականգնման և Արցախի կարգավիճակի հարցի բարձրացմանը:

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարը շեշտեց, որ յուրաքանչյուր հայ պետք է մեկընդմիշտ հիշի՝ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում, դա բացառված է։ «Ադրբեջանն ուզում է, որ Արցախը հրաժարվի Արցախից, որպեսզի մեզ՝ հայերիս, ազգից վերածի ցեղատեսակի, բայց քանի դեռ ազգը կա, դա իրականություն չի դառնա»,-ամփոփեց Դավիթ Բաբայանը։

Մանրամասները՝ տեսանյութում