Թուրքերը շարունակում են քանդել հուշարձանները և պղծել հայերի գերեզմանները …

Շատ տխուր, բայց միևնույն ժամանակ շատ խորհրդանշական և տրամաբանական ուղերձներ եկան այս օրերին Թուրքիայից և Արցախի Հանրապետության օկուպացված հատվածից: Այս տխուր լուրերն ապացուցում են, որ թուրքը մնում է թուրք՝ վանդալներ և կործանողներ-քանդողներ: Եվ, հետևաբար, որևէ մի «ապագա» չուներ, չունի և չի ունենա որոշակի ծրագիրը, այն է՝ «հայերին ստիպել ապրել թուրքերի հետ»:

Ավելին, քաջ հայտնի է, որ հայկական պատմական մշակութային հուշարձանները և կրոնական վայրերը, որոնք գտնվում են ժամանակակից Թուրքիայի տարածքում, հաճախ ենթարկվում են վանդալների և գանձեր որոնողների կողմից թիրախավորման, պղծվում և ավերվում են: Հասկանալի պատճառներով ո՛չ Արևմուտքը, ո՛չ էլ, օրինակ, Ռուսաստանը, ոչ մի անգամ թուրքերին չեն նախատել ֆաշիզմի և էթնոցիդի համար: Դրան, ի դեպ, անպայման պետք է ավելացնել հայկական պատմական ժառանգության ոչնչացումը Կիպրոսի զավթած հատվածում: Օգոստոսի 17 -ին Թուրքիայից հայտնեցին, որ թուրքական մայրաքաղաքի Սինջանի շրջանում պղծվել է հին հայկական գերեզմանոցը: Պեղումներից ու թալանից հետո գերեզմանների վրա նետված են գանգեր, մարդկային ոսկորներ և ատամներ: Ըստ այդ լուրերի, գերեզմանոցը, որն արդեն ավելի քան 600 տարեկան է, թիրախ է դարձել տեղի գանձ որոնողների համար: Թուրք պատմաբան Էրդինչ Աքգյուլն առաջինն էր, ով զեկուցեց միջադեպի մասին: Նա լուսանկարել է տարածքը և դեպքի մասին տեղեկացրել Անկարայի քաղաքապետարանին: Սկսվել է հետաքննություն՝ պարզելու միջադեպի բոլոր հանգամանքները: Գերեզմանատունը ժամանակավորապես փակվել է:

Անկարան հնագույն հունա-հայկական Անգորա քաղաք է, այս անունից էլ, ի դեպ, կատվի ցեղատեսակի անունն է`«Անգորայի կատու»: Հասկանալի է, որ հայերի և հույների ցեղասպանություններից հետո Անգորայում տիրեց թուրքական ֆաշիզմն ու վանդալիզմը: Պատմաբան Աքգյուլը նշում է, որ գերեզմանատան տարածքը գտնվում է պետական ​​պաշտպանության ներքո, սակայն իշխանությունների կողմից վանդալիզմի գործողությունները կասեցնելու համար միջոցներ չեն ձեռնարկվել: «Այս իրավիճակն ինձ անհանգստացնում է: Մենք խոսում ենք մարդու գերեզմանի մասին՝ անկախ դրանից, թե ով էր նա: Սա բացօթյա թանգարան է: Մենք դիմում ենք իշխանություններին՝ խնդրելով անհապաղ վերցնել այս տարածքը իրենց պաշտպանության տակ», – ասել է նա: Նման հայտարարությունները, թերևս, վկայում են այն մասին, որ պատմաբան Աքգյուլը էթնիկ թուրք չէ՝ նա կամ չերքեզ է (ինչպես, օրինակ, պատմաբան Թաներ Աքչամը, որը հայտնի է իր հայանպաստ հայտարարություններով), կամ սլավոն, կամ քուրդ, կամ գուցե՝ իսլամ ընդունած հայերի ժառանգ:

Բայց, ախր, պարզ երևում է, որ սա թուրքերի ընդհանուր «ձեռագիրն» է: Արցախ-ԼՂՀ Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը օգոստոսի 17-ին հայտնել է, որ կովկասյան թաթարները (թուրքերի «կրտսեր եղբայրները») մոտ 20:40 ժամի սահմաններում կանխամտածված կրակ են բացել, որի արդյունքում Արցախի Հանրապետության հարավ-արևմտյան սահմանի մոտակայքում այրվել է 3 հա խոտածածկ տարածք: Եվ երբ հրդեհի վայր է մեկնել մեկ հրշեջ մեքենա, կովկասյան թաթարները կրակ են բացել՝ թույլ չտալով կրակի մարումը: «Հակառակորդի բացած կրակի արդյունքում հայկական կողմը կորուստներ չունի: Համապատասխան տեղեկատվությունը տրամադրվել է ռուս խաղաղապահների հրամանատարությանը», – ասված է Արցախի ՊԲ հաղորդագրության մեջ: Հրշեջների կողմից հրդեհը մարելու գործը  խոչընդոտելը՝ դա ֆաշիստական ​​հանցագործության հատուկ տեսակ է: Այնուամենայնիվ, սա դեռ ամենը չէ: Օգոստոսի 18 -ին Արցախից հայտնեցին, որ կովկասյան թաթարները ոչնչացրել են … ևս մեկ հուշահամալիր՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմի և Ազատագրական առաջին պատերազմի զոհված արցախյան հերոսներին: Այս անգամ` ԼՂՀ օկուպացված Հադրութի շրջանի տարածքում գտնվող Ազոխ գյուղում: Մինչև օկուպացիան հուշահամալիրի տարածքում երեք առանձին հուշարձաններ տեղադրվեցին՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմի, Առաջին Արցախյան պատերազմի և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: 2021 թ. հուլիսի արբանյակային պատկերները ցույց են տալիս, որ հուշահամալիրի տարածքը գրեթե ամբողջությամբ ավերված է, հուշարձանի պատերն ու աստիճանները քանդված են, Առաջին Արցախյան պատերազմի ժամանակ զոհվածների հուշարձանը քանդված է, հուշարձանը՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում զոհված հայերին, նույնպես չի հայտնաբերվում: Այսինքն՝ այն նույնպես ոչնչացվել է:

Ինչու՞ պիտի զարմանանք: Կովկասյան թաթարներն իրենց վարքագծով տիպիկ թուրքերն են, նրանք կրկնօրինակում են այն ամենը, ինչ արել և անում են Թուրքիայում հայկական պատմական ժառանգության և գերեզմանոցների, հուշարձանների հետ: Դեռևս 2020-ին հաղորդվում էր, որ կովկասյան թաթարները պղծել են օկուպացված Շուշիում ԽՍՀՄ կրկնակի հերոս, օդաչու Նելսոն Ստեփանյանին նվիրված հուշարձանը, և որ թուրքերի այս «կրտսեր եղբայրները» քանդել են Մեծ հայրենական պատերազմի մասնակիցների հուշահամալիրը օկուպացված Ավետարանոց գյուղում: Մենք ցանկանում ենք հուսալ, որ առնվազն Ռուսաստանի ԱԳՆ-ն, որը գեր-ուշադիր է ինչ-որ տեղ Եվրոպայում կամ Ուկրաինայում Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների հուշարձանների և հուշահամալիրների պղծման և ոչնչացման նկատմամբ, կարձագանքի առնվազն Ավետարանոց և Ազոխ գյուղերում հուշահամալիների ոչնչացմանը: Հուսանք, որ պատերազմի, որի ընթացքում զոհվել էին հայեր և ոչ հայերը, ըստ էության, ՌՈԻՍԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ և հանուն Ռուսաստանի (ի վերջո, Ռուսաստանը ԽՍՀՄ իրավահաջորդն է), ցանկացած մասնակցի մասին հիշողությունը, իբր,  պաշտոնական Մոսկվայի համար սրբություն է:

 

Սերգեյ Շաքարյանց