Ես կարող եմ Արցախի հարցով ցավեցնել ցանկացած մարդու (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Դիտակետ» հեղինակային հաղորդաշարի հյուրն է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը։

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի հետ զրուցել ենք հետպատերազմյան Արցախում տիրող իրավիճակի, քաղաքական անցուդարձի, հասարակակական տրամադրությունների, ռուս խաղաղապահների ներկայության, ջրային պաշարների խնդիրների, Արցախի հետագա կարգավիճակի, Ալիևի ռազմատենչ հայտարարությունների, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի վերականգնման անհրաժեշտության, պատերազմում պարտության մեղավորների մասին։

Ե՛վ 2016թ․ Ապրիլյան պատերազմին, և՛ Արցախյան 44-օրյա պատերազմին մասնակցել են Արթուր Թովմասյանի երկու որդիները՝ լինելով պատերազմի ամենաթեժ կետերում, սակայն, ԱՀ ԱԺ նախագահը չցանկացավ խոսել որդիների մասին՝ շեշտելով, որ նրանք իրենց պարտքն են կատարում հանուն հայրենիքի։

Անդրադառնալով պետության և պետականության պահպանման խնդրին, ինչպես նաև քաղաքական պաշտոններին՝ Արթուր Թովմասյանն ընդգծեց, որ յուրաքանչյուր պաշտոնյա պետք է պատրաստ լինի անձնազոհության հանուն հայրենիքի, ոչ թե պայքարի հանուն աթոռի։

Ամփոփելով՝ ԱՀ ԱԺ նախագահը շեշտեց․«Ես պատրաստ եմ լինել և՛ հերոսի հայր, և՛ զոհված ազատամարտիկի»։

Մանրամասները՝ տեսանյութում