Պակիստանում պայթյուն է տեղի ունեցել․ տուժել են կրոնական երթի շուրջ 30 մասնակիցներ

Պակիստանի Փենջաբ նահանգում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով առնվազն 30 մարդ Է տուժել: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը։

Աղբյուրի տվյալներով ՝ տուժածները շիա կրոնական երթի մասնակիցներ են։ Այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում։

Այս տարի օգոստոսի 19-ին շիաները տոնում են Աշուրան՝ 7-րդ դարում զոհված մահմեդական իմամ Հուսեյնի ՝ Մուհամեդ մարգարեի թոռան վշտի օրը: Աշուրան մուսուլմանական օրացույցով ամսվա տասներորդ օրն է: Աշուրայի օրը մզկիթներում և սրբավայրերում սովորաբար կատարվում են տարբեր ծեսեր, ընթանում են սգո ներկայացումներ, որոնց ժամանակ վերարտադրվում են Իմամ Հուսեյնի և նրա համախոհների ողբերգական մահվան տեսարանները: