Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը չի կալանավորվի

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը հայտնում է․

«Գորիսի համայնաքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանն չկալանավորվեց։

Իրինա Յոլյանի պաշտպաններ

Էրիկ Ալեքսանյան
Ժիրայր Ղարագյոզյան»,-նշված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի դարձավ, որ Գորիսի մյուս փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը կալանավորվել է։

Երկուսն էլ մեղադրվում են Քրեական օրենսգրքի 149․1 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի համաձայն․ Նախընտրական քարոզչությանը մասնակցելուն կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն կամ նախընտրական քարոզչությանը մասնակցելուց կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ նախընտրական քարոզչությանը մասնակցելուն կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն խոչընդոտելը, որը կատարվել է ծառայողական կամ այլ կախվածությունն օգտագործելով, պաշտոնեական դիրքն օգտագործելով։

Փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը մեղադրվում է նաև Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ի կետով․ յուրացնելը կամ վատնելը՝ առանձնապես խոշոր չափերով։