Ո՞ւմ նախագիծն է «Թալիբանը», Աֆղանստանից մինչև Մերձավոր Արևելք (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է արևելագետ, միջազգայնագետ Արարատ Կոստանյանը։

Փորձագետի հետ խոսեցինք Աֆղանստանում «Թալիբան» ահաբեկչական կազմավորման կողմից իշխանությունը վերցնելու մասին՝ հստակեցնելով, թե ո՞ւմ նախագիծն է այն և ո՞վ է կանգնած այդ շարժման հետևում։ Ըստ Արարատ Կոստանյանի՝ աֆղանական հեղափոխությունն իրականում ամերիկյան նախագիծ է հստակ նպատակներով՝ ուղղված Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի դեմ։ Ի՞նչ հնարավոր զարգացումներ կարող են լինել Աֆղանստանում. փորձեցինք կանխատեսումներ անել Արարատ Կոստանյանի հետ։

Հաղորդման հյուրն անդրադարձավ նաև «Թալիբան» շարժման կազմավորման պատմությանը՝ զուգահեռներ անցկացնելով Սիրիայի դեպքերի և այնտեղ ահաբեկչական կազմավորումների ստեղծման միջև։

Թալիբների հետ այս օրերին բանակցություններ են վարում Չինաստանը, Ռուսաստանը։ Փորձագետից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ հեռանկարներ կարող են ունենալ այդ բանակցությունները՝ հաշվի առնելով թալիբների վերաբերմունքը Ռուսաստանին և Չինաստանին։ Արարատ Կոստանյանն ասաց, որ այդ երկու պետությունները տնտեսական շահեր ունեն Աֆղանստանում և պետք է ձգտեն նրանց հետո հնարավորինս բարիդրացիական հարաբերություններ պահպանել։ Բայց որքանո՞վ դա կստացվի. ամենայն հավանականությամբ այդ ծրագրերի իրագործումը կհետաձգվի։

Մանրամասները՝ տեսանյութում