Լրատվամիջոցները նշել են Աֆղանստանի նախագահի գտնվելու վայրը

Աֆղանստանից փախած նախագահ Աշրաֆ Գանին գտնվում է ԱՄԷ-ի մայրաքաղաք Աբու Դաբիում: Այս մասին հայտնում է Kabul News հեռուստաալիքը:

Ավելի վաղ հեռուստաալիքը հայտնել էր, որ Գանին Օման է մեկնել:

Թալիբների կողմից երկրի գրավումից հետո մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ ևս լքել են Աֆղանստանը: