ՔՊ–ական պատգամավորները հանդիպել են Արցախի նախագահի հետ

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն այսօր՝ օգոստոսի 18-ին, հանդիպել են Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։ Այս մասին հայտնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ֆեյսբուքյան էջը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի սոցիալ-տնտեսական, բնակչության անվտանգային խնդիրներին վերաբերող հարցեր։