Բայդենը և Ջոնսոնը կանցկացնեն Աֆղանստանին նվիրված G7-ի վիրտուալ գագաթնաժողով

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը պայմանավորվել են G7-ի վիրտուալ գագաթնաժողով անցկացնել Աֆղանստանում ստեղծված իրադրության համատեղ մոտեցումը քննարկելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Սպիտակ տունը:

Ինչպես ասվում Է հաղորդագրության մեջ, որը տարածվել Է Սպիտակ տան մամուլի ծառայության կողմից, Բայդենը և Ջոնսոնը քննարկել են Աֆղանստանում ստեղծված իրադրությունը:

«Նրանք պայմանավորվել են G7-ի ղեկավարների վիրտուալ հանդիպումն անցկացնել հաջորդ շաբաթ՝ ընդհանուր ռազմավարությունը եւ մոտեցումը քննարկելու համար»,-ասվում Է հաղորդագրության մեջ:

Բայդենը եւ Ջոնսոնը քննարկել են ապագայում Աֆղանստանի նկատմամբ դաշնակիցների միջեւ սերտ համակարգումը շարունակելու անհրաժեշտությունը, այդ թվում՝ փախստականներին եւ խոցելի աֆղանցիներին օգնություն տրամադրելու հնարավորությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: