Աֆղանստանում պաշտպանության ճակատին միացողների թիվը շատ արագ մեծանում է․ Իրանագետ

Քաբուլից հյուսիս կա մի տարածք՝ Փանջշերը, որը չեն կարողացել գրավել խորհրդային զորքերը 1979-1989թթ. ընթացքում՝ ձեռնարկելով 9 գրոհ։ Տարածքի պաշտպանությունն իրականացնում էր տաղանդավոր տաջիկ առաջնորդ Ահմադ Շահ Մասուդը՝ հայտնի որպես «Փանջշերի առյուծ», ով ահաբեկչական ակտի հետևանքով սպանվեց 2001թ. սեպտեմբերի 9-ին։

Այսօր էլ Աֆղանստանում Փանջշերը դեռևս չնվաճված միակ տարածքն է, որտեղ այս անգամ սեփական ժողովրդի պաշտպանությունը կազմակերպում է արդեն «Փանջշերի առյուծի» երիտասարդ որդին՝ Իրանի Մաշհադ քաղաքում կրթություն ստացած Ահմադ Մասուդ Կրտսերը։

Տեսահոլովակում գեղեցիկ պարսկերենով խոսողը հենց Ահմադ Մասուդ Կրտսերն է, ով հայտարարում է, որ ինքը Փանջշերում է՝ իր ժողովրդի կողքին և կոչ անում չհավատալ սոցիալական ցանցերում տարածվող լուրերին, թե ինքը լքել է Փանջշերը։ Ասում է՝ Ֆեյսբուքում տարածվող լուրերի մեծ մասը սուտ է։

Ի դեպ, երիտասարդի կազմակերպած պաշտպանությանը միանում են նախկին հրամանատարներ, իսկ պաշտպանության ճակատին միացողների թիվը շատ արագ մեծանում է։

 

Իրանագետ Արտյոմ Տոնոյանի ֆեյսբուքյան էջից