Աֆղանստանում հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում

Աֆղանստանում հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում

Աշրաֆ Ղանիի տեղակալ Ամրուլլահ Սալեհն իր ենթակայության տակ գտնվող ուժերով հետ է գրավել Փանջշիրի շրջանի մի քանի գյուղ և միացել Ահմադ Մասուդին՝ սկսելով պայքար թալիբների դեմ։ Ավելին՝ Սալեհը հայտարարել է, որ, ըստ սահմանադրության, ինքն է համարվում Աֆղանստանի նախագահը։

Ահմադ Մասուդն էլ իր հերթին ստեղծել է մոտավորապես 10.000-ի հասնող զինված խմբավորում` Փանջշիրից թալիբների դեմ պայքար սկսելու նպատակով։

Ուշագրավ է, որ Իրանի պահանջով Մաշհադ է տեղափոխվել «Հերաթի առյուծ» մականվամբ մոջահեդների հայտնի առաջնորդ, Մոհամմադ Էսմայիլ Խանը, որը կարող է համապատասխան պահի միջամտել Աֆղանստանում, կարծես թե, սկիզբ առնող քաղաքացիական պատերազմին։

Եթե այս ամենին գումարենք նաև այն հանգամանքը, որ Աֆղանստանում Իրանի դեսպանության նախաձեռնությամբ Թեհրան են տեղափոխվել Աֆղանստանում քիչ թե շատ հայտնի լրագրողների մեծ մասը, ապա քարոզչական աջակցությունն էլ է պատրաստ։

Հ.Գ. Աֆղանստանի բնակչության 20 տոկոսից ավել կազմող և լիարժեք Իրանի ազդեցության տակ գտնվող հազարներին էլ չպետք է մոռանալ։

 

Իրանագետ Գարիկ Միսակյանի ֆեյսբուքյան էջից։