Պատվաստվածները չեն կարողանա արյան դոնոր դառնալ

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյանը։

Վերջին տվյալներով Հայաստանում Covid-19-ի դեմ պատվաստվել է 220 000-ից ավելի մարդ, ընդ որում՝ շուրջ 100 000–ը` վերջին ամսում: Պետական կառավարման համակարգում աշխատողների 53 տոկոսն արդեն պատվաստվել են։

Այդուհանդերձ հոկտեմբերի 1-ից Հայաստանում նախատեսվում են նոր սահմանափակումներ. տնտեսական գործունեություն իրականացնողները պետք է իրենց աշխատակիցներից պահանջեն պատվաստման սերտիֆիկատ կամ 14 օրը մեկ ՊՇՌ թեստավորման բացասական արդյունք: Հաղորդման հյուրի հետ խոսեցինք, թե որքանո՞վ են իրավական կորոնավիրուսային սահմանափակումները և պատվաստման անուղղակի պարտադրանքը մարդու իրավունքների տեսանկյունից՝ մանավանդ, եթե հաշվի առնենք, որ արագ ստեղծված և փորձարկման փուլում գտնվող պատվաստանյութերին շատերը անվստահությամբ են վերաբերվում։

Մարինա Խաչատրյանն ասաց, որ այդ պարտադրանքն ու պատվաստմանն առնչվող սահմանափակումները հակասում են ԵԽԽՎ փաստաթղթին, որը ստորագրել է նաև Հայաստանը՝ պատվաստվածների և չպատվաստվածների միջև խտրականությունը կանխելուն ուղղված, ինչպես նաև Նյուրենբերգյան կոդեքսին։

Անդրադարձանք պատվաստանյութի ազդեցությանը, արդյո՞ք այն ապահովում է  երկարաժամկետ իմունիտետ Կովիդ 19-ի վարակից, թե այնուամենայնիվ անգամ պատվաստված մարդը կարող է վարակակիր դառնալ և հիվանդանալ, ինչո՞վ են տարբերվում պատվաստվելուց հետո առաջացած հակամարմինները Կովիդ 19-ով վարակվելուց հետո առաջացած հակամարմիններից, և ինչո՞ւ վարակվածներին ևս կանաչ անձնագրեր չեն տալիս՝ որպես իմունիտետ ունեցողների։

Ի՞նչ հակացուցումներ ունեն պատվաստանյութերը, և արդյոք դրանք հաշվի են առնվում պատվաստվելիս։ Ըստ Մարինա Խաչատրյանի՝ սովորաբար հակացուցումներն անտեսվում են, ինչի հետևանքով կան մարդիկ, որոնք պատվաստվելուց հետո բարդություններ են ունենում։

Եթե չպատվաստվել, ապա ինչպե՞ս խուսափել վարակից։ Բժշկուհուց հետաքրքրվեցինք՝ կա՞ն արդյունավետ մեթոդներ, որոնք հնարավորություն կտան չվարակվել կամ վարակվելուց հետո հեշտությամբ հաղթահարել վարակը։

Մանրամասները՝ տեսանյութում