Մոսկվա-Երևան-Բաթում չվերթի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Ռոստովում

Մոսկվա – Երեւան – Բաթում ինքնաթիռը Ռոստովում արտակարգ վայրէջք է կատարել, «Sputnik Գրուզիա»-ին տեղեկացրել է ուղևորներից մեկը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ օդանավի հրամանատարը նման որոշում է կայացրել, քանի որ օդանավում գտնվող ուղևորներից մեկն իրեն վատ է զգացել:

Ինչպես «Sputnik Գրուզիա»-ին հայտնել են Բաթումի օդանավակայանում, սա վրացական ավիափոխադրող Georgian airways եւ հայկական Armenia ավիաընկերությունների համատեղ թռիչքն է: Օդանավակայանի աշխատակիցներն առայժմ տեղեկություն չունեն, թե երբ է օդանավը վայրէջք կատարելու Բաթումում:

Միջադեպի մյուս մանրամասները պարզվում են: