Աֆղանական իրադարձությունների ազդեցությունը Հարավային Կովկասում (տեսանյութ)

Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրն է անկախ վերլուծաբան Սերգեյ Շաքարյանցը։

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլն անցել է «Թալիբան» շարժման վերահսկողությանը։ Փաստացի Իսլամական շարժման ձեռքում է երկրի իշխանությունը։ Նախագահը մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաների հետ լքել է երկիրը՝ պատճառաբանելով, թե չի ուզում մայրաքաղաքը ավերակների վերածվի, և անմեղ զոհեր լինեն։ Ի՞նչ է կատարվում Աֆղանստանում, ինչպե՞ս թալիբները եկան իշխանության, ի՞նչ վտանգներով է հղի այս իրավիճակը, և ովքե՞ր կարող են օգուտներ քաղել։ Վերլուծաբանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք պատճառը ԱՄՆ զորքերի դուրս բերումն է Աֆղանստանից, թե սոցիալ-տնտեսական խնդիրներն ու կոռուպցիան են։ Ի՞նչ նպատակ է հետապնդում զորքերի դուրս բերումը, այն միտվա՞ծ է Իրանի և Ռուսաստանի դեմ։

Սերգեյ Շաքարյանցի հետ անդրադարձ ենք կատարել նաև աֆղանական իրադարձությունների ազդեցությանը Հարավային Կովկասում և առհասարակ Հայաստան-Արցախ հնարավոր պատերազմում՝ հաշվի առնելով Թուրքիա-Ադրբեջան- Պակիստան կոալիցիայի ջանքերը «Թալիբան» շարժման հետ ընդհանուր շահեր գտնելու ուղղությամբ։

Մանրամասները՝ տեսանյութում